top of page

ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի


Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 30 պտտահողմեր ավերածությունների պատճառ են դարձել Միսսուրի, Արկանզաս, Իլինոյս և Թեննեսի նահանգներում։ Աղետի հետևանքով առաջացել են էլեկտրաէներգիայի զանգվածային խափանումներ։


Ըստ նախնական տվյալների, զոհվել է մոտ 100 մարդ։ Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել. այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։


Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրի խոսքով՝ աղետի հետևանքով ավերվել են քաղաքներ։


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել Կենտուկիում:

1/1811
bottom of page