top of page

ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնում է արտասահմանյան շրջագայության


ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր մեկնում է արտասահմանյան շրջագայության, որի ընթացքում կհանդիպի Բելգիայի, Լեհաստանի և Լիտվայի բարձրաստիճան զինվորականների և կառավարության ղեկավարների հետ. հայտնել են Պենտագոնից։


Բելգիայում նա կհանդիպի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների և դաշինքի ղեկավարների հետ՝ քննարկելու Ուկրաինայում և նրա շրջակայքում Ռուսաստանի ռազմական հզորացման հարցը, ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:


«Նա կվերահաստատի ԱՄՆ հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին և դաշինքի շարունակական առաջընթացը զսպման և պաշտպանության ոլորտում՝ միաժամանակ հաստատելով, որ դաշինքը պատրաստ է վաղվա մարտահրավերներին», - ասվում է հայտարարության մեջ:

bottom of page