top of page

ԱՄՆ-ում երկրորդ երկրաշարժն Է տեղի ունեցել Օրեգոն նահանգի ափերի մոտ


Դեկտեմբերի 7-ին օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Օրեգոնի ափերի մոտ, որի մագնիտուդը կազմել Է 5,8: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:


Էպիկենտրոնը գտնվել է նահանգի Նյուպորտ քաղաքից 434 կիլոմետր դեպի արևմուտք, քաղաք, որտեղ բնակվում է 10,3 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնը չի հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին: Ավելի վաղ, ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ այդ շրջանում գրանցվել Է 5,5 մագնիտուդով երկրաշարժ:

1/1808
bottom of page