top of page

ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրերի դեմ սահմանափակումների չեղարկումը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերականգնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, ինչը թույլ կտա երկրին շարունակել միջազգային միջուկային համագործակցության նախագծերը:


Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այդ որոշումն ԱՄՆ իշխանությունները կայացրել են, երբ իրանա-ամերիկյան բանակցությունները 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ թևակոխում են վերջնական փուլ:


Հաղորդվում է, որ պատժամիջոցների մեղմացումը թույլ կտա ռուսական, չինական և եվրոպական ընկերություններին աշխատել զենքի չտարածման ուղղությամբ, որպեսզի զգալիորեն բարդանա իրանական միջուկային կառույցների օգտագործումը զենքի զարգացման գործում:

bottom of page