ԱՄՆ-ը հատուկ օպերացիա է իրականացնում Իդլիբում
ԱՄՆ-ը հատուկ օպերացիա է իրականացնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում «ԴԱԵՇ» ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ հանցակցի դեմ. հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրներին։
Օպերացիան իրականացվում է Իդլիբ նահանգում։ Գործի են դրվել ԱՄՆ օդուժի F-16 կործանիչն ու մեկ ուղղաթիռ։
Օպերացիան սկսվել է Աթմա բնակավայրից ոչ հեռու՝ ենթադրյալ ահաբեկչի տան մոտ ուղղաթիռից դեսանտի իջեցմամբ։
Զինվորականներն ավելի վաղ տեղեկացրել էին շենքի բնակիչներին պատրաստվող գրոհի մասին։ Տեղի ժամանակով ժամը 01.50-ին շենքը շրջափակվել է։
Օպերացիայի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունները դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Դեռևս տեղեկություն չկա նաև այն մասին՝ հաջողվե՞լ է արդյոք բռնել ենթադրյալ ահաբեկչին, թե ոչ։ Նրա ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։