top of page

ԱՄՆ-ը սպառնում է կանգնեցնել «Հյուսիսային հոսք-2»-ը


Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի հետ համատեղ պատժամիջոցներ է մշակում գազային ոլորտում ռուսական նոր նախագծերի դեմ։ Դրանք գործի կդրվեն Ուկրաինայի շուրջ էսկալացիայի դեպքում. հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։


Պարբերականի հաղորդմամբ՝ պատժամիջոցների գազային փաթեթը մշակվում է ԱՄՆ-ի աջակցությամբ։ Նշվում է, որ ռուսական ածխաջրածնային արդյունաբերությանը հարված հասցնելու Եվրոպայի պատրաստակամությունը կարող է վնասել եվրոպական ընկերություններին, ներառյալ BP-ին, Total-ին և Shell-ին, որոնք ներդրումներ են կատարում ռուսական գազային ոլորտում։


Ավելի վաղ Պետդեպը խոստացել էր Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում կանգնեցնել «Հյուսիսային հոսք-2»-ը։


Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է բոլոր հնարավոր պատժամիջոցները, ներառյալ SWIFT ֆինանսական համակարգից Ռուսաստանի անջատումն ու «Հյուսիսային հոսք-2»-ի դադարեցումը։

bottom of page