Հրաձգություն դպրոցներից մեկում. կան վիրավորներ
Չորեքշաբթի ԱՄՆ Բուֆալո քաղաքի (Նյու Յորք նահանգ) դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, երկու մարդ վիրավորվել է. հայտնում է NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել դպրոցի տարածքում գտնվող բակում ժամը 16։00-ի սահմաններում։ Հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է մի աշակերտ և անվտանգության աշխատակիցը: Առաջինը շտապ տեղափոխել է հիվանդանոց, նրան վիրահատում են, երկրորդը վիրավորվել է ոտքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Ամենայն հավանականությամբ, մի քանի հոգու միջև վեճ է տեղի ունեցել, մենք փորձում ենք պարզել՝ արդյո՞ք դրանք աշակերտներ, թե դպրոցի տարածք մուտք գործած մարդիկ էին», - մեջբերում է հեռուստաալիքը տեղական ոստիկանության ներկայացուցիչ Ջոզեֆ Գրամալիան: