top of page

ԱՄՆ-ն F-35 կործանիչներ է ուղարկել Գերմանիա


ԱՄՆ-ն F-35 կործանիչներ է ուղարկել Գերմանիա՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության ամրապնդման համար. հայտնել է ՌՕՈւ-ի պահեստային հրամանատարությունը։

Ինքնաթիռներն ուղարկվել են Շպանգդալեմ ավիաբազա՝ գործող 388-րդ և պահեստային 419-րդ կործանիչ ավիացիոն գնդից օդաչուների, տեխնիկական սպասարկման և աջակցության անձնակազմի հետ միասին. հայտնում է The Hill-ը։


F-35A Lightning II-ն ԱՄՆ-ի ամենաառաջադեմ կործանիչներն են, որոնք կարող են ագրեսիայի զսպման և դաշնակիցների պաշտպանության մի շարք առաքելություններ կատարել զսպման ձախողման դեպքում. հայտնել են ՌՕՈւ-ում:


«Ամերիկյան F-35A-ների տեղակայումը Շպանգդալեմ ավիաբազայում ամրացնում է Դաշինքի պաշտպանությունը և ուժեղացնում համատեղ գործելու մեր կարողությունը», - ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը: «Մենք դինամիկ միջավայրի ենք բախվում, և այս տեղակայումն էապես կբարձրացնի մեր աջակցությունը ՆԱՏՕ-ի պաշտպանունակությանը», - հավելել է նա:


ԱՄՆ-ն F-35 կործանիչների հետ միասին ութ F-15E է ուղարկել Լեհաստան, վեց Stratotanker KC-135 ուղարկվել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա:

bottom of page