top of page

Քննարկվել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակը



ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական կոնգրեսական Յանգ Քիմի հետ։


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։


Դեսպան կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձության անհրաժեշտությունը։

1/1808
bottom of page