top of page

Ամերիկացի բլոգերը սպանել է իր հարսնացուին, ապա ինքնասպան է եղել


Ամերիկացի բլոգեր Բրայան Լոնդրին նախորդ տարվա հոկտեմբերին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ իր օրագրում խոստովանել է, որ սպանել է հարսնացուին՝ բլոգեր Գաբբի Պետիտոյին։ Տեղեկությունը հայտնում է ren.tv–ն։


Լոնդրիի դիակը իրավապահները հայտնաբերել են հոկտեմբերի 20-ին Ֆլորիդայի բնական արգելոցում։ Նրա կողքին գտել են օրագիր, որում նա խոստովանել է, որ սպանել է ապագա կնոջը։


«Հետաքննությունը չի բացահայտել որևէ այլ քաղաքացու` բացառությամբ Բրայան Լոնդրիի, որն անմիջականորեն կապ ունի Գաբբի Պետիտոյի ողբերգական մահվան հետ»,- ասել են իրավապահները։


Պետիտոյի հարազատները նույնպես վստահ են, որ հենց Լոնդրին է սպանել նրան։ Ըստ նրանց՝ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս։


Խեղդամահ արված Գաբբի մարմինը հայտնաբերվել էր սեպտեմբերի 19-ին Վայոմինգ ազգային պարկում։


bottom of page