top of page

Ալմաթիի օդանավակայանն ազատագրվել է


Հատուկ գործողությունների ընթացքում օդանավակայանն ազատագրվել է։ Այդ մասին հայտնել է Ալմաթիից պատգամավոր Երժան Բաբակումարովը։


«Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել՝ կարգուկանոն հաստատելու նպատակով։ Օդանավակայանն ազատագրվել է։ Այն կաշխատի կանոնավոր ռեժիմով»,- ասել է Բաբակումարովը։


Ըստ Ալմաթիի պարետատան տեղեկատվական կենտրոնի՝ անկարգությունների արմատական ​​կողմնակիցները հսկայական վնաս են հասցրել քաղաքին, դիմադրել են կարգուկանոնը վերականգնելու եւ անվտանգությունն ապահովելու իրավապահ մարմինների օրինական գործողություններին։


«Ծայրահեղականները վնաս են հասցրել բիզնեսին։ Ավելին, նրանք վտանգում են քաղաքացիական անձանց կյանքն ու առողջությունը՝ խոչընդոտելով բուժաշխատողների աշխատանքին եւ վնաս հասցնելով կլինիկաներին ու հիվանդանոցներին։


Ալմաթիում ավազակների կազմակերպվածության բարձր մակարդակը վկայում է արտերկրում լուրջ պատրաստվածության մասին։ Նրանց հարձակումը Ղազախստանի վրա ագրեսիայի ակտ է, պետության ամբողջականությունը խարխլելու փորձ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

1/1815
bottom of page