Ալմաթիի ոստիկանության շենքը մեկ գիշերում 27 հարձակման է ենթարկվել
Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտի շենքը հունվարի 6-ի գիշերը՝ անկարգությունների թեժ պահին, 27 անգամ հարձակման է ենթարկվել։ Բոլոր հարձակումները հետ են մղվել. հայտնում է Sputnik Казахстан-ը՝ հղում անելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սալտանատ Ազիրբեկին։
Նրա խոսքով՝ հարձակվողները եղել են զինված, ունեցել են մարտական զենք և նռնակներ։ Հարձակման են ենթարկվել նաև ոստիկանության մի քանի շրջանային վարչություններ։
Ներկայում հակաահաբեկչական օպերացիան քաղաքի առանձին հատվածներում դեռ շարունակվում է։