Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Դեյվիդ Սիսիլին
Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը։ Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը։
«Հայաստանի արևելյան սահմանի վրա Ադրբեջանի հարձակումը նախորդ տարվա խաղաղության գործարքի ակնհայտ խախտում է, և դա չի կարելի հանդուրժել: 6000 մարդ մահացավ նախորդ տարվա հակամարտության հետևանքով, այլևս ոչ մի կորուստ չպետք է լինի այս վեճի հետևանքով: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը: