top of page

Ադրբեջանը Ֆրանսիայի նախագահի Արցախ այցելած թեկնածուին «սև ցուցակում» է ներառել


Վերջին օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը այցելել է Արցախ, ինչի առիթով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Ադրբեջանի ԱԳՆ-ում Ֆրանսիայի դեսպանին նոտա են հղել, ըստ որի՝ Ֆրանսիայի մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի անունը, որոնք այցելել են Արցախ, ներառվել են այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջան անցանկալի է։


bottom of page