top of page

Արամ Երիցյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը մերժվեց

Օրեր առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել էին ու կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել։  Երկրորդ անգամ ևս դատարանը մերժեց նրան կալանավորելու որոշումը։

Այդ մասին հայտնել է Արամ Երիցյանի եղբայրը՝ Ռոման Երիցյանը։

«Արամին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց։ Ի՞նչ ասեմ։ Սպասենք հաջորդին»,- սոցցանցում գրել է նա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին պարեկների գործադրած բռնությունից Արամ Երիցյանը մարմնական վնասվածքներ էր ստացել։ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն էլ հայտարարել էին, թե ոչ թե Երիցյանն է ծեծի ենթարկվել, այլ՝ պարեկները՝ նրա կողմից։ Երիցյանի դեմ  նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Օգոստոսի 4-ին դատարանը ոչ միայն մերժել էր  Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, այլև ոչ իրավաչափ էր ճանաչել նրա եռօրյա ձերբակալությունը։ Օգոստոսի 7-ին Արամ Երիցյանին կրկին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, որը նույնպես դատարանը մերժեց։

1/1812
bottom of page