Search
Կրեմլը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի բանակցությունները կգնահատի պաշտոնական հայտարարությունների հայտնվելուց հետո
- Armen Sukiasyan
- Apr 5, 2024
- 1 min read

Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի հաղորդագրություններ»,- ասել է Կրեմլի խոսնակը։Նա կոչ է արել սպասել «Հայկական կողմից որոշ հայտարարությունների մասին, որ նրանք նկատի ունեն քննարկել տրանսատլանտյան ինտեգրման թեման»։