top of page

Ուկրաինայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա, գրում է РБК-Ուկրաինան՝ հղում կատարելով Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:Լրատվամիջոցի զրուցակիցներն ավելի վաղ պնդում էին, որ Կուլեբայի ամենահավանական փոխարինողը նրա առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգան է։ Մինչ այս կառավարության ևս մի քանի անդամներ հրաժարական էին տվել: Կուլեբան պաշտոնավարում էր 2020-ից:

Վլադիմիր Զելենսկին երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում և որ պետական կառույցները պետք է այնպես կազմավորվեն, որ երկիրը կարողանա հասնել լավագույն արդյունքների:

bottom of page