Քաղաքապետարանը համագործակցության է հրավիրում թափոնների կառավարման ոլորտում ներդրումային առաջարկներ ունեցող անձանց
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ:
Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, մինչև օգոստոսի 30-ը լրացված ձևաթուղթը կից ներդրումային առաջարկով կարող են ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն (հեռ․՝ 011-514-188, bnapahpanutyan-varchutyun@yerevan.am):