top of page

Զելենսկին ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին երկու քաղաքական գործիչներն էլ հայտնել են սոցցանցերում։

«Ես խոսեցի Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելու նրան Հանրապետական ​​կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ և դատապարտելու նրա նկատմամբ Փենսիլվանիայում տեղի ունեցած մահափորձը»,- գրել է Զելենսկին։

Թրամփը Զելենսկու հետ զրույցն անվանել է «շատ լավ»՝ կրկին խոստանալով «խաղաղություն բերել աշխարհին և վերջ տալ պատերազմին», եթե նա դառնա ԱՄՆ հաջորդ նախագահը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները 2024 թվականի նոյեմբերի 5-ին են։

bottom of page