«Պատրաստ ենք ցանկացած պահի հարձակում սկսել Լիբանանում»․ Գալանտ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իսրայելական բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, կարող է «մի ակնթարթում» հարձակում սկսել Լիբանանում։
«Մենք սահմանափակ պատերազմ ենք վարում հյուսիսային տարածաշրջանում։ Մենք օգտագործում ենք ՑԱՀԱԼ-ի ուժերի ոչ մեծ մասը, բայց ամեն ինչ կարող է փոխվել մեկ վայրկյանում՝ հարավում գլխավոր հարվածից մինչև հյուսիսում գլխավոր հարված, և դա կլինի արագ, անսպասելի և շատ կտրուկ։ Դա կարող է տեղի ունենալ «Հըզբոլլահ»-ի գործողությունների արդյունքում»,- The Times of Israel-ը մեջբերում է Գալանտի խոսքը։
«Եթե «Հըզբոլլահ»-ը ցանկանա երկխոսություն սկսել Իսրայելի հետ, և մենք հասնենք մի իրավիճակի, երբ նրանք հետ քաշվեն սահմանագծից՝ դեպի Լիտանի գետից այն կողմ գտնվող շրջաններ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի բանաձևով, ապա մենք կկարողանանք պայմանավորվել»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը։