top of page

Հնագետները Պերուում երիտասարդ տղամարդու 1000-ամյա մումիա են հայտնաբերել սաղմի դիրքում



Հնագետները հայտնաբերել են 1000-ամյա մումիա Պերուի Կախամարկիլյա տեղանքում, գրում է LiveScience-ը։

Մումիան կապված էր պարաններով եւ պառկած էր սաղմի դիրքով։


Մումիայի թաղման ժամանակ Կախամարկիլյան բարգավաճող քաղաք էր, որը գտնվում էր Ռիմակ գետի աջ ափին, երկրի մոտավորապես 25 կմ խորքում, այն աշխույժ առեւտրի վայր էր Պերուի առափնյա եւ լեռնային շրջանների բնակիչների համար, ասվում է հետազոտողների հայտարարությունում։ Հետազոտողների խոսքով՝ այն ժամանակ քաղաքում կարող էր ապրել ավելի քան 10 000 մարդ։


18-22 տարեկան տղամարդու մումիան գտնվել է ստորգետնյա դամբարանում, որը յոթ աստիճանով սանդուղք ուներ, ասվում է հետազոտողների հայտարարությունում։ Այն շատ լավ է պահպանվել։ Մումիան պատված է գործվածքով եւ կապված պարանով, ինչը սովորական բան էր այն ժամանակների եւ տեղի համար։

Մումիայի կողքին հայտնաբերվել են շան եւ ծովախոզուկի մնացորդներ, ինչպես նաեւ եգիպտացորեն ու այլ բանջարեղենների մնացորդներ, տեղեկացրել է հնագետների խումբը գլխավորող Փիթեր Վան Դալեն Լունան (Սան Մարկոսի ազգային համալսարանի հնագիտության պրոֆեսոր)։ Տղամարդը մահացել էր մոտավորապես 1200 եւ 800 թվականների միջեւ եւ, գուցե, հարուստ առեւտրականի որդի էր։

1/1815
bottom of page