top of page

«Ես սեփականատեր եմ, բայց հասկանալով, որ կողքիս անձնավորությունը շատ սիրված ու պահանջված մարդ է, կարողացել եմ հաղթահարել». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանին խանդելու մասին

«Ես տեսակով սեփականատեր եմ ու  էմոցիոնալ: Եղել է նաև, որ խանդել եմ: Հասկանալով, որ կողքիս անձնավորությունը շատ սիրված ու պահանջված մարդ է, կարողացել եմ դա հաղթահարել:

Կարողացել եմ կառավարել միտքս, գիտակցելով, որ ես նրան ընտրել եմ նաև այդ հատկանիշների ու տեսակի համար, ինքը միայն ինձ չի պատկանում ու այդ էմոցիան, որ նա տալիս է, ուզում են իրեն հետ վերադարձնել, ես չեմ կարող դրան ըմբոստանալ ու իմ սեփականատիրական մղումները շատ անտեղի են»,- խոսելով՝ իր և Հրանտ Թոխատյանի հարաբերությունների ու խանդի մասին, MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Չէի ասի, որ ես իշխող կին եմ, ես սիրում եմ, որ տղամարդը դոմինանտ է լինում: Ուղղակի ես տեսակով ինքնակառավարվող կին եմ, ինքնաբավ եմ, բայց իշխել չեմ սիրում: Սիրում եմ կարողանալ հասնել նրան, որ նաև իմ խոսքը հաշվի առնեն:

Կյանքում շատ կարևոր է գիտակցել, որ կին ես ծնվել, իսկ կին նշանակում է փափկություն, մեղմություն, բարություն, սեր և դրա հետ մեկտեղ ունենալ այդ ինքնակառավարվելու հատկությունը»,- նշել է դերասանուհին:

1/1814
bottom of page