top of page

ՄԱԿ-ի Պաղեստինցիների օգնության գործակալություն. Գազայի հատվածում աշխուժացել են հանցավոր խմբավորումները

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 1, 2024
  • 1 min read

ՄԱԿ-ի Պաղեստինցիների օգնության գործակալության արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատակից Լուիզա Ուոթերիջը հայտարարել է, որ Գազայում աշխուժացել են «հանցավոր խմբավորումները և հանցավոր գործունեությունը», որոնք հարձակվում են մարդասիրական օգնությամբ  ավտոշարասյունների վրա:

Գազայի Նուսեյրաթ ճամբարից Al Jazeera-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ դա տեղի է ունենում մայիսից, երբ փակվել է Գազայի հարավում գտնվող Ռաֆահ անցակետը, որը Եգիպտոսը կապում է Իսրայելի հետ։

«Մայիսից իրավիճակը օրեցօր վատթարացել է։ Գազայի հատվածում մենք բնակչության զգալի կրճատում ենք նկատում։ Սա հուսահատության է հասցրել մարդկանց, ովքեր չունեն այն, ինչ իրենց պետք է, և դա հանգեցրել է հանցավոր գործունեության», - ընդգծել է նա՝ հավելելով, որ իրավիճակի վատթարացման հետևանքով գործակալությունը դադարեցրել է Քարեմ Աբու Սալեմի միջոցով իր օգնությունը։

bottom of page