top of page

«Առաջարկում եմ սահմանել «Հայրերի օր»»․ Բաթոյան

ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել «Հայրերի օր»։


Աշխարհի մի շարք երկներում Հայրերի օրը նշվում է նպատակ ունենալով մեծարելու և երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի և ներդրումների համար՝ հանուն իրենց երեխաների և ընտանիքի ապագայի և բարեկեցության:


Հայրերի օրը կընդգծի հայրության կարևորությունը երեխաների դաստիարակության և զարգացման, ընտանիքի կայացման հարցում:


Իհարկե, օրը սահմանելուց բացի, կարևոր է, թե ինչպես կնշենք այն և ինչ բովանդակություն կհաղորդենք դրան։ Հետևաբար, այս նախաձեռնությամբ նպատակ ունեմ ստեղծելու իրակավակ հիմքեր հայրերի մեծարման և նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ և ծրագրեր մշակելու և իրականացնելու, այդ նպատակով պետական և հասարակական հատվածի համագործակցությունը, ինչպես նաև հանրային կրթության ծրագրերը խթանելու համար:


Նախագծի գաղափարը դեռևս չորս տարի առաջ էր ծնվել, բայց Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ դրա իրականացման ժամանակ է»։

bottom of page