Գիտնականները սկսել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները
Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, միջազգային նախաձեռնությամբ, ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներ է սկսել։ Կամավորներին ներարկվել են դեղամիջոցի առաջին չափաբաժինները։ Այն օգնելու է պայքարել մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ. հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Զեկույցի համաձայն՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլին կմասնակցի 56 մեծահասակ, որոնք չունեն ՄԻԱՎ վարակ։ Նրանցից 48-ը կստանա նոր պատվաստանյութի մեկ-երկու չափաբաժին, իսկ 32 մասնակից՝ խթանող պատվաստում։
Ընկերության ստեղծած COVID-19 պատվաստանյութի նման, մշակման փուլում գտնվող դեղամիջոցն օգտագործում է սուրհանդակային ՌՆԹ, որը ուսուցանում է բջիջներին իմունային պատասխան սպիտակուցներ ստեղծելու համար: Դեղամիջոցի ներարկումով արտադրվում են հակամարմիններ, որոնք կարող են պայքարել ՄԻԱՎ-ի բազմաթիվ տարբերակների դեմ. նշել են գիտնականները:
Նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Moderna-ն հաջողությամբ փորձարկել է ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութը կենդանիների վրա։
Պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվել է 79%: