Էրդողանը հայտարարել է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսրայելի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին՝ Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունները դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում իրականացվող ցեղասպանությունը, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Նախագահ Էրդողանը ընդգծել է Իսրայելի վրա միջազգային ճնշումների մեծացման կարևորությունը՝ կապված մարդկության դեմ այն հանցագործությունների հետ, որոնք նա իրականացնում է պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայում»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրք առաջնորդը նաև հանդես է եկել Գազայում մշտական հրադադարի հաստատման օգտին՝ ընդգծելով իսլամական երկրների համատեղ ջանքերի կարևորությունը։