top of page

11-ամյա տղան տանիքից վայր է ընկել մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակից անչափահաս երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և առջևի հատվածը վնասված է:



Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ տղան 10-11 տարեկան է, ով բարձրությունից վայր է ընկել:



Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.


«Երեխան 11 տարեկան տղա է, ով 5-րդ հարկի տանիքից ընկել է. տանիքը եղել է պենոպլաստով, հավանաբար նա կանգնել է պենոպլաստի վրա, ինչն էլ կոտրվել է: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»:

bottom of page