top of page

Նազենի Հովհաննիսյան. Սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազեի Հովհաննիսյանը գրում է.

«Երեկ՝ Տիրամոր ծնունդն էր տոնում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ու չնայած՝ կարճ ժամանակով էի Կրասնոդարում, օրհնություն էր Պատարագին հասնելն ու հիանալի համայնքի հետ հաղորդության սուրբ խորհրդի մի մասնիկը լինել: Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում էինք:

Կողքի նոր կառուցվողը՝ առաջնորդանիստ մեծ եկեղեցին է:ՊԱՏԱՐԱԳԻ Երգչախումբը՝ անհավանական, Արենի դրած ավանդույթով ու գեղեցկագույն ձայներով. ցավում եմ, որ Արենն այլևս չի զբաղվում երգչախմբով..., բայց վատահ եմ, որ մեծ եկեղեցում նրա շնորհը կրկին կվայելենք:շնորհակալ եմ չքնաղ երգչուհիներին դրախտային ձայներով ներկայության համար:Եկեղեցում՝ կոնկրետ աղոթքի եկած մարդիկ՝ առանց անհանգիստ վազքի ու րոպեն մեկ իրար հրմշտելու: Աղոթական լռության մեջ:Էդ փոքրության մեջ՝ մեծ մի սիրտ... Հայի, կարոտի ու էլի իրարով ապրելու՝ անգամ օտարության մեջ:Գանձակից ( Կիրովաբադ) դեռ վաղուց գաղթած հայությունը շատ է Կրասնոդարում: Իմ հարազատները, ազգականներն ու պարզապես Արցախցիներ՝ Լեռնային կամ Դաշտային Արցախից... Նորից տուն սարքող հայություն կամ արդեն 3 սերունդ այստեղ շենցնող լավ մարդիկ....Կրասնոդարը մաքուր- մաքուր՜՜. Ստեփանակերտը հիշեցի, միշտ մաքուր էր, ու խոնավ , լավ կլիմայով: Էստեղ էլ նույնն էր: 35 տարի չէի եղել ...Խառը զգացմունքներ էին, ու ամենից սուրը՝ Արցախի կարոտն ու կորուստը... բարբառը ՜՜՜՜.... մերոնց հանդիպելն ու իրենց բարբառը, մարդկանց ջերմությունը, հարյուրավոր նամակներն ու ջերմ խոսքերը, որոնք գրում էիք... սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ...Հ.Գ. Շնորհակալ եմ հազարավոր ջերմ խոսքերի ու հանդիպման հրավերների համար. հաջորդ անգամ կհանդիպենք ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ երոկոյիս)՝ Կրասնոդարում. կիսատ էր էս անգամը մի տեսակ....»։

bottom of page