Քլոե Քարդաշյանի մազերի գույնը՝ «էսպրեսո-մարտինի», թխահերի երազանքն է
Քլոե Քարդաշյանը իր հանրահայտության ողջ ընթացքում հասցրել է փորձել թխահերության գրեթե բոլոր երանգները, դա դարձել է նրա ֆիրմային կերպարը։
Սակայն վերջերս Good American-ի հիմնադիրը վերադարձել է իր արմատներին։ Ձմռան շեմին Քլոեն նախընտրել է մազերի ավելի մուգ երանգը՝ «էսպրեսո-մարտինի»։
Քարդաշյանը ինսթագրամում հրապարակել է լուսանկար իր նոր սանրվածքով։ Հիմա նրա վարսերը խոր սրճագույն-դարչնագույն են՝ հազիվ նկատելի չեզոք բաց բծերով (եւ դրանք հեռու են բնորոշ թխահերությունից)։ «Քլոեն փնտրել է ավելի խոր դարչնագույնը՝ առանց շիկահերության ակնարկի»,- Bustle-ին պատմել է Schwarzkopf Professional-ի կրեատիվ տնօրեն Թրեյսի Քանինգեմը։ «Ես օգտագործել եմ «էսպրեսոյի» հիմքը եւ բաց դարչնագույն «լատե» ծամերը, որպեսզի հասնեմ այս թեժ, բայց ծավալուն կերպարին։ Հետո օգտագործել եմ Schwarzkopf Professional Igora Vibrance, որպեսզի դրանց փայլ եւ ծավալ հաղորդեմ»։