top of page

Մեր հասարակության մեջ կա մի շերտ, որը կրթական ու սոցիալական շատ ցածր ցենզ ունի․ Ահա, սա է Փաշինյանի էլեկտորատը․ Քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․

«Երբ պարբերաբար պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի վստահության ռեսուրս՝ խոսքն այն մասին չէ, որ նա առհասարակ չունի կողմնակիցներ:

Մեր հասարակության մեջ կա մի շերտ (իմ գնահատմամբ՝ մոտ 20%), որը կրթական ու սոցիալական շատ ցածր ցենզ ունի:

Ահա, սա է Փաշինյանի էլեկտորատը:

Բայց այս մարդիկ ոչ այնքան խանդավառված են Փաշինյանի քաղաքականությամբ, որքան զարմացած են, որ իրենցից մեկը կարող է իշխանության ղեկին լինել:

Այդ «զարմանքի» էֆեկտն է Փաշինյանին ու այս մարդկանց «կապը»:

Այդ մարդիկ չեն ընդվզելու, Փաշինյանի համար «դոշ» չեն տալու, եթե մի օր նա զրկվի իշխանությունից. ընդամենն անիծելու են իրենց բախտը, որ իրենց տեսակը վերադարձավ բնական մարգինալ վիճակ:

Ասածս ի՞նչ է. ո՛ր օրը քաղաքական իրական այլընտրանք առաջացավ, Փաշինյանի «մերկությունը» բացահայտ կդառնա»:

bottom of page