ԱՄԷ-ն պահանջ է ներկայացրել Ֆրանսիային
ԱՄԷ-ն Ֆրանսիայից պահանջել է շտապ կարգով Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին տրամադրել անհրաժեշտ հյուպատոսական ծառայությունները: Այս մասին ասվում է ԱՄԷ-ի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ ուշադիր հետևում են իրենց քաղաքացու գործին։
Դուրովն ԱՄԷ-ի քաղաքացիություն է ստացել 2021թ․ փետրվարին։