top of page

Ճապոնիան հայտարարել է, որ Չինաստանը խախտել է իր օդային տարածքը

Ճապոնիան բողոք է ներկայացրել Չինաստանին՝ իր օդային տարածքը խախտելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ չինական ռազմական ինքնաթիռը հայտնվել է Դանձյո կղզիների (Նագասակի պրեֆեկտուրա) տարածքում։

Ճապոնիայի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն՝ Չինաստանի դեսպանին հանձնվել է բողոքի նոտա, պահանջել են նաև միջոցներ ձեռնարկել՝ ապագայում նմանատիպ  դեպքերը կանխելու համար։

Ճապոնիայի ՊՆ տվյալներվ՝ օդային տարածքի խախտումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11։29-ին, չինական Y-9 ինքնաթիռը Ճապոնիայի տարածքում է եղել 2 րոպե։  Ճապոնական կողմը երկինք է բարձրացրել  կործանիչներ։ Տեղի լրատվամիջոցների համաձայն՝  Չինաստանի կողմից Ճապոնիայի օդային տարածքը խախտելու դեպքեր մինչ այս չեն գրանցվել։

 

bottom of page