top of page

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի պատմական մայրաքաղաք Ցետինեում մասնակցել է երկրի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը։

Այս մասին հայտնում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից։

«Դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի, չեռնոգորցի այլ  քաղաքական և հասարակական գործիչների, դեսպանների հետ», - նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

bottom of page