top of page

Թբիլիսիում ձերբակալվել են տասը ցուցարարներ, ընդդիմությունը «մոբիլ բողոք» է հայտարարել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 19, 2024
  • 1 min read

Առնվազն տասը ցուցարար ձերբակալվել է Թբիլիսիի կենտրոնում, տեղեկացրել է «Новости Грузия» պորտալը։

Ձերբակալություններն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցուցարարներին քշել է Ճավճավաձեի պողոտայից եւ քանդել վրանաքաղաքը։

Լրջորեն տուժել է առնվազն երկու մարդ։ «Ախալի» ընդդիմադիր կուսակցությունը տեղեկացրել է, որ հիվանդանոց են տեղափոխել իրենց քաղխորհրդի անդամ Նիկա Քվիտատիանիին։

Դրանից հետո ընդդիմության առաջնորդները հայտարարել են «մոբիլ բողոք» Թբիլիսիում։

Ոստիկանությունը խիտ շարքով անցնում է Մելիքիշվիլու պողոտայով՝ դուրս մղելով ցուցարարներին։

Ակցիայի մասնակիցներին դիմել է «Ագմաշենեբելու ռազմավարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն. «Շարունակում ենք շարժվել, հեռավորություն ենք պահպանում ոստիկանությունից, ոչ մի դեպքում նրանց հետ առճակատման մեջ չենք մտնում եւ նրանց ձերբակալությունների առիթ չենք տալիս»։

bottom of page