top of page

Երևանի 80-ամյա բնակչուհու դին հայտնաբերվել է երկաթգծի մոտ․ տարեց կնոջը մի քանի օր է՝ որոնում էին հարազատները

Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ հայտնաբերվել է կնոջ դի՝ կիսանեխած վիճակում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  մահացածը Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․-ն է։



Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը շաբաթ օրվանից որոնվում էր հարազատների կողմից ։



Դեպքի փաստով ՀՀ Քր․ օր․-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/1800
bottom of page