top of page

Neurology. Շաբաթական ութ չափաբաժին ալկոհոլ խմելը վնասում է արյան անոթները

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 15 hours ago
  • 2 min read

Նույնիսկ ալկոհոլի չափավոր օգտագործումը (շաբաթական մինչև 98 մլ մաքուր էթիլային սպիրտ) մեծացնում է անոթների ախտահարման վտանգը՝ հանգեցնելով հիշողության հետ կապված խնդիրների: Դա է վկայում Neurology ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Գիտնականները վերլուծել են ավելի քան 1700 մարդու ուղեղի հյուսվածքի նմուշները, որոնց միջին տարիքը մահվան պահին եղել է 75: Աշխատանքի ընթացքում մասնագետները որոնել են ուղեղում երկու տեսակի պաթոլոգիաների նշանները:

Առաջինները վերաբերում էին հիալինային արթերիոլոսկլերոզի հետ՝ փոքր զարկերակների քրոնիկ հիվանդություն, որի դեպքում դրանց պատերը հաստանում են։ Դա տեղի է ունենում վերջինիս մեջ սպիտակուցային նյութի՝ հիալինի կուտակման պատճառով։ Գիտնականները բացատրել են, որ հիալինային արթերիոլոսկլերոզի ժամանակ անոթների ախտահարումը հանգեցնում է հիշողության և ճանաչողական ֆունկցիաների վատթարացմանը։ Հետազոտողները նաև գնահատել են տաու կծիկների՝ Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ սպիտակուցային կուտակումների պարունակությունը, ուղեղի նմուշներում։

Բացի այդ, հարցեր են տրվել մահացածների հարազատներին՝ ալկոհոլի օգտագործման նրանց սովորությունները պարզելու համար: Այս տվյալների հիման վրա հետազոտվողներին բաժանել են չորս խմբի՝ չխմողներ, չափավոր խմողներ (շաբաթական մինչև յոթ չափաբաժին), խիստ խմողներ (շաբաթական ութ և ավելի չափաբաժին) և նախկին հարբեցողներ:

Ալկոհոլի մեկ չափաբաժինը ենթադրում էր 14 գրամ էթիլային սպիրտ: Այսպիսի քանակություն է պարունակվում 355 մլ սովորական գարեջրի, 150 մլ գինու կամ 45 մլ թունդ ոգելից խմիչքի մեջ։

Արդյունքները ցույց են տվել, որ խիստ խմողների և նախկին հարբեցողների մոտ հիալինային արթերիոլոսկլերոզի զարգացման հավանականությունը 133% և 89%-ով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, որոնք երբեք չեն խմել: Գիտնականներն ընդգծել են, որ նույնիսկ չափավոր խմողներն են եղել  այս հիվանդության հավանական զարգացման խմբում. այս խմբում դրա զարգացման հավանականությունն աճել է 60%-ով:

Միաժամանակ, խիստ խմողների շրջանում զգալիորեն ավելի հաճախ են հանդիպել  տաու կծիկներ, ինչը մատնանշում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման ավելի մեծ հավանականություն: Բացի այդ, նրանց շրջանում, ովքեր չարաշահել են ալկոհոլը, կյանքի միջին տևողությունը 13 տարով ավելի կարճ է եղել, քան սթափ կյանք վարողների մոտ:

«Ալկոհոլի չափից ավելի օգտագործումը երկարաժամկետ կործանարար ազդեցություն է ունենում ուղեղի վրա: Հատկապես կարևոր է, որ նույնիսկ նրանց մոտ, ովքեր թարգել են ոգելից խմիչք օգտագործելը, պահպանվում են կայուն վնասման նշանները, թեև ալկոհոլից հրաժարվելը, այդուհանդերձ, կարող է նվազեցնել ռիսկերը», - մեկնաբանել են գիտնականները:

bottom of page