top of page

Ղազախստանում կոչ են արել դիմել ՀԱՊԿ-ի զորքերի օգնությանը



Առաջին տիեզերագնաց ղազախ Թոխտար Աուբակիրովն առաջարկել է Ղազախստան մտցնել ՀԱՊԿ-ի զորքերը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մեզ մոտ Ղազախստանում պարզվեց, որ սեփական ուժերը չեն բավականացնում։ Եկեք ուրեմն դիմենք նրանց օգնությանն, ում հետ մենք պայմանագիր ենք կնքել` ՀԱՊԿ-ին»,- ասել է Աուբակիրովը «Խաբար 24» պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստանից բացի ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:

ՀԱՊԿ-ի խնդիրն է պաշտպանել պայմանագրի մասնակից երկրների տարածքային-տնտեսական տարածքը բանակների եւ օժանդակ ստորաբաժանումների համատեղ ջանքերով ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից, միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաեւ խոշոր մասշտաբի բնական աղետներից:

1/1815
bottom of page