Իմ մոտիվացիան հավատքն է առ Աստված. Մալխաս Ամոյան
- anigevorgn
- 3 days ago
- 1 min read
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը ԵԱ-ի չեմպիոնությունը հեշտերից չի համարում:
«Իմ անցկացրած 4 գոտեմարտերից կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կառանձնացնեի ինձ համար, քանի որ դրանք ինձ բարդ տրվեցին: Զգացողություններս անբացատրելի են ու շատ ուրախ եմ, որ կարողացա 4-րդ անգամ անընդմեջ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Ինձ համար մրցաշարերը գնալով ավելի են բարդանում, քանի որ հաղթանակի հասնելն ավելի է դժվարանում: Ի տարբերություն առաջին հաղթանակի, որը հեշտ ստացվեց, այժմ ամեն ինչ ավելի բարդ է»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մալխաս Ամոյանը:
Խոսելով եզրափակիչ գոտեմարտի ավարտից հետո պարտություն կրած մարզիկի նկատմամբ առանձնակի հարգալից վերաբերմունքի մասին` ըմբիշն ասաց. «Հարգանքը դիմացինի նկատմամբ միշտ պետք է լինի: Մրցագորգում մրցում ենք, իսկ դրանից դուրս ընկերական հարաբերություններ ունենք: Իմ մոտիվացիան հավատքն է առ Աստված: Հավատքն է իմ նկատմամբ, կատարածս աշխատանքի նկատմամբ: Այժմ ամեն մրցաշարի մասնակցում եմ միայն ոսկե մեդալի համար»:
20:07 14.04.2025
19:35 14.04.2025