Որո՞նք են 21-րդ դարի լավագույն տեսախաղերը
Metacritic կայքը հրապարակել է 21-րդ դարում թողարկված 20 ամենաբարձր վարկանիշ ունեցող օրիգինալ տեսախաղերի ցանկը: Վարկանիշային աղյուսակը չի ներառում սիքվելներ, սփին-օֆեր, ռիմեյքներ կամ խաղեր, որոնք հիմնված են նախկինում գոյություն ունեցող ֆրանշիզների վրա:
Առաջին տեղն զբաղեցրել է PerfectDark-ը (N64, 2000 թ.)՝ 97/100 վարկանիշով: Սա առաջին դեմքով հրաձիգ խաղ է, որտեղ խաղացողները ստանձնում են գաղտնի ծառայության գործակալ Ջոաննա Դարկի դերը՝ կատարելով տարբեր առաքելություններ:
Երկրորդ տեղում է Halo: Combat Evolved-ը (Xbox, 2001)՝ 97/100 վարկանիշով։ Սա Bungie ստուդիայի ստեղծած հրաձիգ խաղ է, որը պատմում է մարդկության պայքարի մասին այլմոլորակային ցեղերի դաշինքի՝ Ուխտի դեմ:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է BioShock-ը (X360, 2007 թ.)՝ 96/100 վարկանիշով։ Սա առաջին դեմքով հրաձիգ խաղ է, որը տեղի է ունենում ստորջրյա Rapture կոչվող քաղաքում:
Չորրորդ տեղը բաժին է հասել Elden Ring (PS5, 2022)՝ 96/100 վարկանիշով։ Սա մարտական RPG է, որը մշակել է FromSoftware ստուդիան, որը ստեղծվել է գրող Ջորջ Ռ.Ռ. Մարտինի հետ համատեղ:
Պլատֆորմեր LittleBigPlanet (PS3, 2008) հինգերորդ տեղում է 95/100 վարկանիշով: Այն խաղացողներին տրամադրում է գործիքների հսկայական փաթեթ՝ սեփական մակարդակները ստեղծելու համար:Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև հետևյալ խաղերը՝
The Last of Us (PS3, 2013),
Red Dead Redemption (X360, 2010),
Devil May Cry (PS2, 2001),
Gears of War (X360, 2006),
Jet Set Radio (Dreamcast, 2000),
Metaphor: ReFantazio (PS5, 2024),
God of War (PS2, 2005),
Company of Heroes (PC, 2006),
Dwarf Fortress (PC, 2006),
Braid (X360, 2008),
SSX (PS2, 2000),
Minecraft (PC, 2011),
Tom Clancy's Splinter Cell (Xbox, 2002),
Okami (PS2, 2006)
Skies of Arcadia (Dreamcast, 2000).