Նախօրեին թախանձագին խնդրանքով դիմեցի Պուտինին. Թրամփ

Նախօրեին մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մեծ հավանականություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի: ԲԱՅՑ ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐՈՎ ԵՎ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՎԱՏ ԵՎ ԽՈՑԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ: Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես նախագահ Պուտինին թախանձագին խնդրեցի խնայել նրանց կյանքը: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված սարսափելի կոտորած է լինելու: «Աստված օրհնի նրանց բոլորին»: