top of page

Թրամփը կարող է աշխատանքից ազատել ավելի քան 50 հազար պետծառայողների


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է աշխատանքից ազատել ավելի քան 50 հազար պետծառայողի։ Այս մասին հայտնում է New York Timesթերթը՝ վկայակոչելով Վիրջինիայի համալսարանի դոցենտ Ռեյչել Փոթերին:


Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գրասենյակը զբաղվում է նախկին վարչակազմի հազարից ավելի նշանակվածների հայտնաբերմամբ և աշխատանքից ազատմամբ, որոնք չեն համապատասխանում նոր իշխանությունների պահանջներին:


«Հրամանագիրը կարող է հանգեցնել 50 հազար կամ ավելի մարդու աշխատանքից ազատման», - գրում է պարբերականը ՝ վկայակոչելով փորձագետի կարծիքը:

bottom of page