Անձնագրային բաժինները կաշխատեն օգոստոսի 3-ին ու 10-ին
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի օգոստոսի 3-ին և 10-ին կաշխատեն անձնագրային հետևյալ բաժանմունքները՝ • Շենգավիթի.• Արաբկիրի.• Նոր Նորքի.• Ավանի.• Քանաքեռ-Զեյթունի.• Մալաթիայի.• Էրեբունու.• Կենտրոն 1.• Աջափնյակի.• Աբովյանի.• Վաղարշապատի.• Արմավիրի.• Աշտարակի.• Մասիսի.• Արտաշատի.• Եղվարդի:
Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։