Search
«Արդեն անցնում է աշխատանքի». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջականի մասին
- anigevorgn
- Mar 7
- 1 min read

«Շատ դրական է, արդեն անցնում է աշխատանքի, շատ ուրախալի լուր է»,- խոսելով Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին՝ «Հերմինե դիալոգ» հողորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
Նա՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հրանտ Թոխատյանը որպես տղամարդ ուշադիր է կանանց տոներին և առհասարակ, նշել է, որ իր կարծքիով՝ տղամարդուն իմպուլսներով դրդում է կինը:
«Երբեմն, երբ մենք նվերներ չենք ստանում, դա նրանից է, որ մենք ասում ենք՝ մեզ պետք չէ: Ինչ-որ ձևով այդ ազդանշանը տվել ենք տղամարդուն, որ մենք բավարարվում ենք այսքանով կամ չենք ուզում ավելորդ ծանրաբեռնել նրան: Եվ դրա պատասխանը ստանում ենք»,- ասել է Լուիզա Ներսիսյանը:
20:24 15.04.2025
10:35 14.04.2025