top of page

Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից

Ապրիլի 18-ից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Տղամարդկանց 46-րդ առաջնությանը կմասնակցեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց առաջնությանը կմասնակցեն Լուսինե Գևորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ ):

 

Եվրոպայի մեծահասակների առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվի:

Բռնցքամարտիկների համար վարկանիշային կլինի մայիսի 23-ից հունիսի 3-ը Բանգկոկում նախատեսված համաշխարհային միջազգային մրցաշարը:

1/1791
bottom of page