top of page

ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսից մահացության նվազման մասին


Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 4,1 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 44 հազարը մահացել է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ նախորդ յոթ օրերի համեմատ նոր վարակների թիվը նվազել է 2%-ով, իսկ մահերի թիվ՝ 9%-ով։


ԱՀԿ-ի ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրի վիճակագրության համաձայն՝ դեկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 4 177 622 վարակակիր եւ գրանցվել է մահվան 44 616 դեպք, ինչը համապատասխանաբար 2%-ով եւ 9%-ով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Միաժամանակ Աֆրիկայում գրանցվել է հիվանդացության (53%-ով) եւ մահացության (15%-ով) զգալի աճ։


Եվրոպային բաժին է ընկնում շաբաթական վարակների 63%-ը եւ մահերի 60%-ը։ Միաժամանակ արձանագրվել է հիվանդացության 3%-ով նվազում, իսկ մահացությունը՝ 7%-ով։ Ամերիկայում նոր վարակների թիվը նվազել է 10%-ով, իսկ Հարավարեւելյան Ասիայում եւ Արեւելյան Միջերկրական ծովում 12%-ով։ Մահացության զգալի կրճատումներ են գրանցվել Ամերիկայում (15%) եւ Արեւելյան Միջերկրական ծովում (12%):

bottom of page