Երկրաշարժ՝ Իրանում
Այսօր առավոտյան 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային Բուշեր նահանգում, հաղորդում է Mehr-ը։ Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:18-ի սահմաններում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։