top of page

Վրաստանը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է երկրի օրենսդիր տեղեկագրում։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, լինելու է չորս գոտով, երկարությունը՝ մոտ 30 կմ, ներառյալ՝ 11 կամուրջ և անցում։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։

 

1/1811
bottom of page