top of page

ՀՀ և ՌԴ իշխանությունները Հայ-ռուսական համալսարանի շուրջ վեճերը կլուծեն նոր համաձայնագրով

ՀՀ և ՌԴ իշխանությունները Հայ–ռուսական համալսարանի շուրջ վեճերը կլուծեն նոր համաձայնագրով. այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Համաձայնագրով կկարգավորվեն ռեկտորի ընտրության և նշանակման վերաբերյալ վիճահարույց հարցերը, ինչպես նաև ավելի հստակ կարձանագրվի, թե ինչ պայմաններով ռուսական և հայկական կողմերը բուհի համար կառաջարկեն ուսումնական ծրագրեր և ֆինանսավորում: 

Սկզբնական համաձայնագիրը, որով համալսարանը շարունակում է գործել, ստորագրվել է 1997 թ. օգոստոսին և լրամշակվել 2003 թվականին:

1/1812
bottom of page