top of page

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հուլիսի 23-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


 

Հուլիսի 24-26-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։

 

Մարզերում հուլիսի 22-ին, 23-27-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։


 

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։


 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ի և 23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

bottom of page