top of page

Բեռնատարը կոտրել է գազատար խողովակները. 30 տուն մնացել է առանց գազի

Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Հրաչյա Սողոմոնյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Բարբյուսի փողոցում բախվել է գազատար խողովակին։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ցածր ճնշման գազատարի ահագին հատված՝ հենասյուներով, վնասվել են ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք։



Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ և Երևանի ԳԳՄ-ի կենտրոնական վթարային և կարգավարական ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ, որպեսզի վթարի հետևանքով Բարբյուսի փողոցի մոտ 30 առանձնատների գազամատակարարումը վերականգնվի։

1/1808
bottom of page